Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունը:
Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 26-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին:
Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը քննարկել են նաև Ադրբեջանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: