Կեղծ էջերից հայտարարութուն է տարածվում, թե գազի արտահոսքի ինքնաշխատ համակարգը իբր իրականում գաղտնալսող սարք է

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի հայրենակիցներ,

Կեղծ էջերից հայտարարութուն է տարածվում, թե գազի արտահոսքի ինքնաշխատ համակարգը իբր իրականում գաղտնալսող սարք է և բնակիչներին կոչ են անում վնասել այն և նետել աղբարկղը:

Հայտնում ենք, որ այդ հայտարարությունը կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը։ Բնակիչներին կոչ ենք անում չտրվել սադրանքին, իսկ պատկան մարմիններին հորդորում ենք անհամապաղ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ սադրանքը կանխելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՍ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ։

Հարգանքով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին»։