Հայտնի է Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրության օրը

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ, Հանրային կապերի ծառայության պետ Ազնիվ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն է: