Կրծքագեղձի քաղցկեղի դեղամիջոց Տրաստուզումաբի գինը իջել է 30%-ով. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Առողջապահության նախարարության և շվեյցարական Ռոշ դեղագործական ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում կրծքագեղձի քաղցկեղի բուժման թիրախային դեղամիջոց Տրաստուզումաբի (ապրանքային անունը` Հերցեպտին) մանրածախ շուկայական գինը մարտի 1-ից իջել է 30%-ով:

Սա արդեն երկրորդ իջեցումն է. առաջին 10% իջեցումը եղել էր մոտ մեկ տարի առաջ:

Վերջին մեկ տարվա ընթացքում ունենք էական 40% իջեցում:

Նաև շուտով սկսվելու է ազգային ծրագրի իրականացումը ամբողջությամբ պետական միջոցների հաշվին: Սպասում ենք դեղորարքի առաջին խմբաքանակի մատակարարմանը` մոտակա մեկ ամսվա ընթացքում»:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.379672092219062/1160533850799545/?type=3&xts%5B0%5D=68.ARCPylhAbL8dmjwuXbQmUL4R-lCURtv3oirEFNR34fvzMBKadGLgs_9f2e7QjhENw_UMxWJiKTJSmoIggG0UnN3gl1bALYMQKlN1bbhbbeHcM58nM3eH_knbtSb-cwnW5jzEoAa7-2Nm_Nu5JDFsbP3SyYdZO3ecT_I4fFOkSNBZvGo5ywX50ClBDkvkZJYpR01Njlzl5RT8SaxyAg66m42pkXgjsHi-iS93ikXb-NlaTZHCCga_2PkD6Jj0yK4Y5aSukwVgQ5QZqAtj34a9cILHTHFPfjZ4gEiJjTTd3d8BTTOfD2WDPzLNtLv33FSKGPiOkU_pqnNLH6YYhyoUN0uXLg&tn=-R