ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վարակվել է կորոնավիրուսով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նա ինքնամեկուսացվել է։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Գործակալության տվյալներով՝ ՄԱԿ-ի 72-ամյա ղեկավարը վարակվել է COVID-19-ով մեկ այլ աշխատակցից, ում մոտ նույնպես ավելի վաղ ախտորոշվել էր վիրուսը: Միաժամանակ, նշվում է, որ Գուտերեշը վերջերս ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը։

Նշվում է, որ առաջիկա օրերին Անտոնիո Գուտերեշը նախատեսում էր մասնակցել Նյու Յորքի Մանհեթենում ՄԱԿ-ի մամուլի ասոցիացիայի ամենամյա միջոցառմանը և ահաբեկչության ու կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։ Սակայն նա ստիպված է եղել չեղարկել այդ հանդիպումները և ինքնամեկուսանալ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գուտերեշի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հրաժարվել է մեկնաբանել գլխավոր քարտուղարի առողջական վիճակը։

Աղբյուր՝ Factor.am