«Մուրացան» հիվանդանոցում կներդրվի բարոթերապիայի ծառայություն

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկան համալրվել է ամերիկյան արտադրության բարոխցիկով: 

Արդյունքում, առաջիկայում կլինիկայում կձևավորվի բարոթերապիայի ծառայություն: Բարոթերապիան հիպերբարիկ օքսիգենացիայի ծառայություն է, որն ընդգրկված է սուր թունավորումների ընդհանուր ծառայության մեջ: 

Կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով՝ բարոխցիկը կկիրառվի շմոլ գազից թունավորված երեխաների բուժման գործընթացում, ինչպես նաև այլ թունավորումների բուժման ժամանակ: 

Բարոթերապիան համալսարանական հիվանդանոցում կիրականացվի համապատասխան որակավորում ունեցող բժիշկ-մասնագետի՝ բարոթերապևտի կողմից: 

Ամբողջ աշխարհում լայն տարածում ունեցող այս թերապիայի շնորհիվ օրգանիզմի բջիջներին հասցվում է թթվածին:

Այդ մասին հայտնում են հիվանդանոցից։