Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է մահվան մեկ դեպքի մասին

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Հասանով Նուրլան Էլդարօղլուն դեկտեմբերի 10-ին մահացել է ոչ մարտական պայմաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ռազմական դատախազությունը: