Կոտայքի մարզում կգործեն շարժական պատվաստումային կետեր․ ՀՀ ԱՆ

Հետայսու Կոտայքի մարզում կգործեն շարժական պատվաստումային կետեր, որոնց ժամանակացույցը պարբերաբար կհրապարակվի․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

«Ներկայացնում ենք շարժական պատվաստումային կետերի առաջիկա օրերի ժամանակացույցը.

-Հրազդանի բժշկական կենտրոն – ք. Հրազդան, Միկրոշրջան, շուկային հարող տարածք – 12.12. 2021թ., ժամը 10:00-16:00։ -Չարենցավանի բժշկական կենտրոն – ք.Չարենցավան, փ. Խանջյան, Սաֆարի սուպերմարկետին հարող տարածք – 13.12. 2021թ., ժամը 10:00-14:00:

-Աբովյանի բժշկական կենտրոն – ք.Աբովյան, Հանրապետության փողոց, Կինոյի շենքին հարակից տարածք, 15.12. 2021թ., ժամը 10: 00-16:00։

-Նաիրի բժշկական կենտրոն – Նաիրի համայնք, Ռայկոմի դիմաց, 19.12. 2021թ., ժամը 10:00-16:00»,- ասված է ՀՀ ԱՆ-ի հաղորդագրությունում։