Անկարան և Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, կբացվի նաև ավիահաղորդակցությունը. Չավուշօղլու

Թուրքիան ու Հայաստանը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար։ Նման համոզմունք է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է TASS-ը։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

«Մոտ ժամանակում մենք Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք, որպեսզի հարաբերությունների հետագա կարգավորման համար քայլեր ձեռնարկվեն։

Մենք նաև չարտերային թռիչքներ կիրականացնենք դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան»,-նախարարի խոսքերն է մեջբերում NTV հեռուստաալիքը։

Factor.am-ը փորձում է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարության առնչությամբ պարզաբանում ստանալ ՀՀ արտգործնախարարությունից. մինչ այս պահը հայկական կողմն այս առիթով պաշտոնական որևէ հայտարարություն չի արել։