Հայաստանը Pfizer պատվաստանյութի 400 հազար դեղաչափ կստանա

Եվրահանձնաժողովը 35 միլիոն եվրո արժողությամբ համաձայնագիր է ստորագրել BGK-ի՝ Լեհական զարգացման բանկի հետ, որի նպատակն է աջակցել ԵՄ անդամ պետություններին՝ Արևելյան գործընկերության երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման հարցում, այս մասին ասված է Եվրահանձնաժողովի պաշտոնական  կայքէջում։

Լեհաստանի դերն է՝ աջակցել ԵՄ անդամ պետություններում առկա պատվաստանյութերի դեղաչափերը Արևելյան գործընկերության երկրների զարգացող կարիքների հետ համապատասխանեցմանը: Ըստ աղբյուրի՝ համաձայնագրով Հայաստանը Պորտուգալիայից Pfizer պատվաստանյութի 400 հազար դեղաչափ կստանա:

Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին և Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն ծրագիրը հայտարարել են որպես Եվրամիության (ԵՄ) «համերաշխության ակտ»  արևելյան գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի , Մոլդովայի  և Ուկրաինայի հետ։ Ամբողջ ծրագրի բյուջեն կազմում է 35 միլիոն եվրո։


Աղբյուր՝ Factor.am