Էրդողան. «Իսրայելին սպասվում է նույն հիասթափությունը, ինչ՝ Հայաստանին». Ermenihaber

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության հետ հանդիպում է ունեցել։ Նա քննադատելով իսրայելական իշխանությունների գործողությունները և միևնույն ժամանակ անդրադարձել Հայաստանին՝ հնչեցնելով կոշտ ձևակերպումներ։

Մասնավորապես Իսրայելին անվանել է «ահաբեկչական պետություն»։

«Տարիներ շարունակ Հայաստանը վազեց մեր երկրի հողերին վերաբերող սին երազանքների հետևից։ Բայց Ղարաբաղի պատերազմում ստացավ իր դասը և նստեց տեղը։

Հիմա էլ Իսրայելի ղեկավարներն են սկսել նմանօրինակ անհեթեթություններ անել։ Հոգ չէ, թող ընդհանրապես չանհանգստանան, մեկ է, նրանց էլ է վերջում հիասթափություն սպասում։

Քանի դեռ մենք՝ 85 միլիոնս, սրտով միասնական ենք, ոչ ոք չի կարողանա մեր մեջքը գետնին տալ»,- հույս է հայտնել Էրդողանը։

Աղբյուր` Ermenihaber.am