Գյումրեցի անօթեւաններին բնակարաններ կհատկացնի Մայր Աթոռը

Գյումրեցի անօթեւաններին բնակարաններ կհատկացնի Մայր Աթոռը
Գյումրեցի անօթեւաններին բնակարաններ կհատկացնի Մայր Աթոռը

Առաջիկա ամիսներին գյումրեցի անօթեւան 7 ընտանիք տնակից քարաշեն բնակարան կտեղափոխվի: Այդ քայլը նախաձեռնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն՝ իր աշխարհասփյուռ թեմերով: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։ 

«Մայր Աթոռը պատրաստվում է Գյումրիում անօթեւան ընտանիքների համար բնակարաններ գնել: Յոթ գյումրեցի ընտանիքի է բախտը ժպտալու, բայց թե ովքեր կլինեն այդ անօթեւաններն, այս պահին դեռ հստակ չէ: Երբ ընտանիքներն ընտրվեն ու բնակարանները ձեռք բերվեն, կաթողիկոսն անձամբ է կատարելու բնակարանների հանձնումը»,-ըստ աղբյորի ասել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը։