Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով ականանետ և նռնականետ. ԱՀ ՊՆ

Հուլիսի 14- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ։
Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։