Դեկտեմբերի 19-ին, ժամը 03:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոմեքենաներ են այրվում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ստորգետնյա ավտոկայանատեղիում գտնվող երկու ավտոտնակներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:46-ին, մարվել՝ 04:01-ին։ Ավտոտնակներում այրվել են տոնածառ, մեկ հեծանիվ, ջեմահարվել՝ կայանած «Mini Cooper» և «Tesla» մակնիշների ավտոմեքենաները։