Լոնդոնը հայտարարել է, որ նույնիսկ իրավիճակի էսկալացիայի պարագայում մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա.Սուրեն Սուրենյանց

Քաղաքական գործիչ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« Կուլիսներում ընթանում են ինտենսիվ բանակցություններԼոնդոնը հայտարարել է, որ նույնիսկ իրավիճակի էսկալացիայի պարագայում մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա։

Սա այն պարագայում, երբ Մեծ Բրիտանիան հայտնի է իր հակառուսական տրամադրություններով ու կեցվածքով։ Ուզենք, թե` ոչ, Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առայժմ չգրված կոնսենսուս գոյություն ունի` ազդեցության գոտիների բաժանման հարցում։

Սա է ռեալ պոլիտիկը, ոչ թե Երևանում, Թբիլիսիում կամ Կիևում նստած որոշ գործիչների ցնորամտությունը։

Այն, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դեմ է արտահայտվել “ազդեցության գոտիների” հարցով Ռուսաստանի հետ կոնֆերանսի անցկացմանը, բայց բաց է թողել երկխոսության դուռը` ոչ թե հերքում է ասածս, այլ հաստատում է փաստը, որ կուլիսներում ընթանում են ինտենսիվ բանակցություններ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը փորձում է ստանալ առավելագույնը »։