«Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատարը կժամանի Երևան

«Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատարը կժամանի Երևան
«Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատարը կժամանի Երևան

Աշխարհահռչակ դերասան, «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատար Սամի Նասերին այս ամիս կժամանի Երևան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի դերասանն ընդունել է փետրվարի 24-ին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «ՄԶՀՀԿ ՊՈԱԿ»-ի (Նախկին «Միկա») մարզադահլիճում կայանալիք Mix Fight 40 մրցաշարին ներկա գտնվելու հրավերը: