3 կարևոր լուր ԱՄՆ-ից․ օմիկրոնը 3 շաբաթում, ամենայն հավանականությամբ, դարձել է հիվանդացության գլխավոր պատճառ․ բժիշկ

Կրծքային վիրաբույժ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

3 կարևոր լուր ԱՄՆ֊ից

1. Օմիկրոնը 3 շաբաթում, ամենայն հավանականությամբ, դարձել է հիվանդացության գլխավոր պատճառ։ Դեկտեմբերի 18֊ի դրությամբ սեկվենավորված նմուշների 73%֊ում հայտնաբերվել է օմիկրոն։ ԱՄՆ֊ում (երևի Հայաստնում ևս) բացի օմիկրոնից, սկսվել է նաև գրիպ Ա֊ի (H3N2) բռնկում։

2. Պատվաստումը անգամներ քչացրել է մահերը և հոսպիտալացումը՝ 2020 թվականի դեկտեմբերի 12֊ից 2021 թվականի նոյեմբերի 30֊ը

պատվաստումը կանխել է՝•

1.1 մլն Լետալ ելք։ Առանց պատվաստանյութերի 3.2 անգամ շատ կլիներ մահերի թիվը։

• 10 մլն հոսպիտալացում։ Առանց պատվաստանյութերի հոսպիտալացումը 4.9 անգամ շատ կլիներ։ 3. Նույնիսկ դելտա տարբերակի պայմաններում պատվաստվածները անգամներ ավելի քիչ են վարակվել քան չպատվաստվածները

Ի համեմատություն չպատվաստվածները պատվաստվածների վարակվել են ավելի հաճախ մայիսի 1֊ից օգոստոսի 7֊ը։ — Moderna: 412%֊ով;— Pfizer: 287%֊ով;— Johnson & Johnson: 159%֊ով.

Գնացեք ու պատվաստվեք։

Աղբյուրներ՝

1. https://jamanetwork.com/journals/jama/fullarticle/2787609 (22.12.21)

2. https://jamanetwork.com/…/jama…/fullarticle/2787531 (21.12.21); ավելի մանրամասն համեմատություն այստեղ https://www.commonwealthfund.org/…/us-covid-19…

3. https://jamanetwork.com/…/jamanetwo…/fullarticle/2787363 (22.12.21)