Մոսկվան ամեն ջանք գործադրում է՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու համար․ Զախարովա

Մոսկվան ամեն ջանք գործադրում է՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակը, ներառյալ՝ վերջին միջադեպերը, հոկտեմբերի 14-ին քննարկվել են Մինսկում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների Խորհրդի շրջանակում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ»,- նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը պարբերական քննարկումների առարկա է՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի, Գլխավոր շտաբերի, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարության մակարդակով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի ուղղությամբ: Գնդակոծության հետևանքով վեց զինծառայող հրազենային վիրավորում է ստացել։

Աղբյուր՝ Factor.am