Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը

Սևանա լճի մակարդակն մայիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4սմ-ով և կազմել` 1900.85մ (16.05.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 15սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։

Այդ մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Արփա-Սևան ջրատարով մայիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 10.567մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մայիսի 16-ը ներառյալ՝ 89.594մլն. մ³: