Արտակարգ դեպք Գյումրիում. հագուստի խանութում սպանվել է Վարդան Ղուկասյանի՝ տարիներ առաջ սպանված փեսայի մայրը․ ՀԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում. քաղաքի կենտրոնում գտնվող հագուստի խանութում սպանվել է Անահիտ Իսկանդարյանը: Սպանված կինը խանութի սեփականատերն է, գրում է Հայկական ժամանակը։

Վերջինս 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում նշանադրության նախօրեին սպանված, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի մայրն է:

Այս պահին տեղում աշխատում են իրավապահները, ժամանել է դատաբժիշկը:

Ըստ տարածքի այլ խանութների աշխատակիցների՝ տիկնոջ խանութի շերտավարագույրները փակ են եղել, ինչն անսովոր է թվացել այդ ժամի համար: Զանգել են, երբ կինը զանգերին չի պատասխանել, անհանգստացել, դիմել են հարազատներին: