Սևանա լճից դուրս է բերվել 54 ապօրինի ձկնորսական ցանց

Իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում այսօր Սևանա լճից դուրս է բերել 54 ապօրինի ձկնորսական ցանց։ Ցանցերն առգրավվել են։

Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Հատուկ հերթապահությունը շարունակվելու է։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը: