Փոխվարչապետը այցելել է դիրքեր, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ այսօր այցելել է մարտական դիրքերում ծառայություն իրականացնող զինվորներին։

«Զրուցել եմ հրամանատարական կազմի ու զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին, շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ` մաղթելով խաղաղ ծառայություն ի փառս մեր հայրենիքի և ժողովրդի անվտանգության ու ապահովության», -իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է փոխվարչապետը: