Վարչապետը այցելել է դիրքեր. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է արևելյան սահմանագիծ: Վարչապետը հանդիպել է դիրքապահներին, ընթրել նրանց հետ, պարգևներ հանձնել ծառայության մեջ աչքի ընկածներին:

«Պարոնայք սպաներ, սերժանտներ, շարքայիններ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի եւ Սուրբ ծննդի առիթով, մաղթում եմ պատվով ու անփորձանք ծառայություն եւ խնդրում եմ ձեր ընտանիքի անդամներին փոխանցել իմ շնորհավորանքները իմ անունից, կառավարության անունից եւ մաղթել լավագույնը 2022-ին: Բարով ծառայեք եւ բարով վերադառնաք ձեր օջախները, ձեր ընտանիքները», -ասել է վարչապետը: