Վնասվել է Ucom-ի ցանցային կարևորագույն մալուխներից մեկը. կապը վերականգնելու ուղղությամբ տարվող աշխատանքները կտևեն մինչև 5 ժամ

Երևան քաղաքի կենտրոն համայնքում տեղի ունեցած վթարի հետևանքով հնարավոր են խնդիրներ՝ Ucom ֆիքսված կապից օգտվելիս:Այս մասին հայտարարություն է տարածել Յուքոմ ընկերությունը:

«Երևան քաղաքի կենտրոն համայնքում վթար է տեղի ունեցել, վնասվել է ցանցային կարևորագույն մալուխներից մեկը։ Դրա հետևանքով հնարավոր են խնդիրներ Ucom ֆիքսված կապից օգտվելիս։ Տեխնիկական թիմն աշխատում է վթարի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և կապը վերականգնելու ուղղությամբ: Աշխատանքի միջին տևողությունը մինչև 5 ժամ է։ Հայցում ենք մեր բոլոր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարության համար »,- նշված է հայտարարության մեջ: