Ապօրինի վարչախմբի վերարտադրությունը. գինը՝ Ամուլսարի ոսկին

Ապօրինի վարչախմբի վերարտադրությունը. գինը՝ Ամուլսարի ոսկին
Ապօրինի վարչախմբի վերարտադրությունը. գինը՝ Ամուլսարի ոսկին

Քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Ֆեյսբուքում կատարած Հովհաննիսյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

«Ամուլսարի հանքավայրը գտնվում է ընդամենը 12 կմ Ջերմուկից հեռու: Ավելին Ամուլսարի տարածքը մտնում է ՀՀ կառավարության կողմից նախագծված Ջերմուկ ազգային պարկի տարածքում, որի սահմանգծման, հաստատման և կառավարման համար մինչև 2008թ. բյուջեից և միջազգային կազմակերպություններից գումարներ են հատկացվել:

2008թ. այն կդառնար ազգային պարկ,  կզարգանար էկոտուրիզմը, առղջարան կժամանեին տարբեր երկրներից բուժումներ ստանալու ցանկություն ունեցող մարդիկ, որն էլ կապրեցներ էդ տարածքը:

Նաև՝ այդ  տարածքներում ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրով  նախատեսված էր  ճոպանուղիներ կառուցել՝ լեռնադահուկային սպորտի զարգացման համար, բաց եղանակով հանքավայրի շահագործման դեպքում դա բացառվում է:

Եվ այդ ամենը հնարավոր էր, եթե ՀՀ կառավարությունը ինքը ներգրավված չլիներ այս վտանգավոր հանքարդյունաբերական ծրագրում:

Ինչու՞ այս ծրագրերը մնացին թղթի վրա, քանի որ ինքնավերարտադրության խնդրով տարված իշխանության գլուխ կանգնած ապօրինի վարչախումբը, ամեն ինչ պատրաստ է տալ, միայն թե մնա ղեկին, ու սա այդ գինն է:

Այս ամենը արտագաղթի հիմնական պատճառներից մեկն է, ամեն ինչ անել, որպեսզի բնակչությունը հասնի ծայրահեղ աղքատ վիճակի, կամ գնա, որ բողոքող չլինի, կամ էլ համաձաայնի ցանկացած պայմանի, միայն թե օրվա հացը կարողանա վաստակել, հենց մեկ օրվա, մյուս ամեն ինչի արդեն ստվերվում է, թե էկոլոգիա, թե գաղութացում, քանի որ ունեն այսօր, այս ժամին գոյատևելու խնդիր:

Ի՞նչ է,լինելու, եթե հանքը շահագործվի  Բացատրեմ, որ այստեղ կատարվելու են պայթեցման աշխատանքներ, օգտագործվելու է ցիանիդ պարունակվող տարալուծվող հեղուկ:

Այս հանքավայրի շահագործման հետևանքով  420 հեկտար տարածք թաղվելու է թափոնների տակ, աղտոտվելու են տարածքի ջրային պաշարները:

մյուս կողմից՝  Ջերմուկ քաղաքի 6 հազար բնակչությանը  չեն տվել արտահայտվելու իրավունք:

Այս տարածքում կա երկու ջրամբար, որոնցից մեկը ջուր է մատակարարում Սևանա լճին:

Այսինքն մենք գործ ունենք գլոբալ էկոլոգիական աղետի հետ:

Ամուլսարի տարածքում  կան նաև ուրանի պաշարներ, ոչ մի երաշխիք չկա, որ չի ընդլայնվի ու ռադիացիոն անվտանգության խնդիր էլ ունենք արդեն:

Ամփոփեմ. ՀՀ իշխանության ղեկին կանգնած  ապօրինի վարչախմբի վերարտադրության գինը՝ Ամուլսարի ոսկին է»:

© Medialab.am