Վրաստանում օմիկրոնով վարակման 159 դեպք է գրանցվել

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում ևս 11 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի վարակման դեպք։  Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ հունվարի 4-ի դրությամբ լաբորատոր պայմաններով հաստատվել է օմիկրոնի ընդհանուր 159 դեպք, հայտնում է Aliq.ge-ն։

Հիշեցնենք, որ վերջին 24 ժամում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 436 նոր դեպք, ևս 32 հիվանդ մահացել է։