Այսօր երկրորդ փորձից Ղրղզստանի խորհրդարանը հաստատեց կառավարության առաջարկը ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում Ղազախստան զինվորականներ ուղարկելու մասին: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նկատենք, որ երեկ Ղրղզստանի խորհրդարանում քվեարկության ժամանակ ձայների բավարար քանակ չէր ապահովվել առաջարկը հաստատելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղզստանի իշխանությունները պատրաստ են Ղազախստան ուղարկել 150 հաղաղապահ և 19 միավոր ռազմական տեխնիկա:
Նշենք, որ Ղազախստանում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար ՀԱՊԿ-ն այդ երկիր է ուղարկել զորախումբ Հայաստանից, Բելառուսից, Ռուաստանից և Տաջիկստանից: Ըստ պաշտոնական տեղեկատվության, խաղաղապահները պետք է պահպանեն պետական մարմինների շենք-շինությունները, հետևեն, որ անկարգություններ տեղի չունենան: