2022 թվականի հունվարի մեկից մանկավարժները կարող են օգտվել տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգից և ստանալ ծախսերի փոխհատուցում

Դպրոցում աշխատող ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին հիշեցնեմ, որ 2022 թվականի հունվարի մեկից նրանք նույնպես կարող են օգտվել տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգից և ստանալ ծախսերի փոխհատուցում։Կարգի հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=156782

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 

Տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում որոշ բարելավող փոփոխություններ են իրականացվել այս հոկտեմբերին՝ հանրային տրանսպորտի բացակայության դեպքում փոխհատուցման չափի ընտրության մասով, ինչպես նաև նախատեսվել են կարգավորումներ դպրոցի շենքի հիմնանորոգման/վերակառուցման կամ նորի կառուցման դեպքում շենքի ապամոնտաժման պատճառով այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը ժամանակավորապես կազմակերպելու համար անհրաժեշտ ծախսերի փոխհատուցման մասով։