Ղազախական լրատվամիջոցները հաղորդում են Նազարբաևի զարմիկի ձերբակալման մասին

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի զարմիկը՝ Սամատ Աբիշը, որը երկրի ազգային անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալն էր, ձերբակալվել է: Այդ մասին տեղեկացնում են ղազախական լրատվամիջոցները:

Բացի այդ, նույն աղբյուրների համաձայն, Նազարբաևը և իր դուստրերը իրենց ընտանիքների հետ միասին լքել են Ղազախստանը: Նշվում է , որ երկրում է մնացել միայն Նազարբաևի եղբայրը՝ Բոլատ Նազարբաևը: