ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են մարզիկ-զինծառայողները

Հունվարի 7-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում հյուրընկալվել են 2021 թվականին ըմբշամարտի և բռնցքամարտի զինվորականների աշխարհի առաջնություններին մասնակցած ՀՀ զինված ուժերի մարզիկ-զինծառայողները, մարզաձևերի ներկայացուցիչներ և մարզիչներ։ 

2021թ.-ին ըմբշամարտի (Թեհրան) և բռնցքամարտի (Մոսկվա) զինվորականների աշխարհի առաջնությունների արդյունքներով, ընդհանուր առմամբ, հայ մարզիկները նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե մեդալներ։ Բացի այդ՝ ըմբշամարտի հունահռոմեական և ազատ ոճի հավաքականները թիմային հաշվարկով գրավել են աշխարհի առաջնության 3-րդ տեղը, պարգևատրվել գավաթներով։ 

Մարզիկ-զինծառայողներին ու նրանց մարզիչներին շնորհավորել,  միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի պատիվը բարձր պահելու համար շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն ու մարզաձևերի մարզիչները խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրեր։

Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։