Հայաստանի ըմբշամարտի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականները ուսումնամարզական հավաք կանցկացնեն

Հայաստանի ըմբշամարտի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականները ուսումնամարզական հավաք կանցկացնեն, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հունվարի 9-ից 23-ը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնելու ազատ և հունահռոմեական ոճի Հայաստանի մեծահասակների հավաքականները, ինչպես նաև երկու ոճերի երիտասարդական ընտրանիները: