Դպրոցներում սովորում է շուրջ 8100 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա․ 68,3%-ը տղաներ են․ Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեր դպրոցներում այս տարվա ցուցանիշներով սովորում է շուրջ 8100 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, որոնց 68,3%-ը տղաներ են։ Կարծում եմ՝ նման ցուցանիշը առանձին ուսումնասիրության կարիք ունի։