ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպման արդյունքների մասին

Հայաստանի ահատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու նրա թուրք գործընկեր Սերդար Քըլըչը Մոսկվայում այսօր կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են երկխոսությունը վարել կառուցողական ու ապաքաղաքական առանցքում, որպեսզի գտնեն ընդհանուր եզրեր։ Այս մասին ասվում ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կողմերը պատրաստակամություն են ցուցաբերել երկխոսություն վարել կառուցողական, ապաքաղաքական ձևով, բաց ոգով ու միտված գործնական արդյունքի ՝շարժվելով փոքր քայլերով՝ պարզից բարդի անցնելով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդհանուր եզրեր գտնել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանի կայունության ու տնտեսական բարգավաճման»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հանդիպումն անցել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի միջնորդությամբ։

Հիշեցնենք՝ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը։

Աղբյուր՝ Factor.am