Հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալն արգելանքից ազատվել է

Խուլիգանական դրդումներից ելնելով, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու,  հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով այսօր՝ 2021 թ. հունվարի 13-ին , Գ.Վ-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանոթյուն) 4-րդ մասով  և 327.6-րդ հոդվածի (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 5-րդ մասով:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին, և նա ազատվել է արգելանքից:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտե