Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիանա Սիմոնյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նշված է վարչապետի 60 – Ա որոշման մեջ, որը հունվարի 18-ին հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Լիանա Սիմոնյանը նախկինում եղել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, իսկ 2020 թվականից զբաղեցրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետի պաշտոնը: