Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ շեշտելով, որ դեպքը տեղի է ունեցել Գորանբոյի շրջանի Թափկարկոյունլու գյուղում:

Վուգար Մամեդովը վիրավորվել է ոչխարներին արածեցնելիս` ականի պայթյունից: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անդամահատել են նրա ձախ ոտքը: Մամեդովի վիճակը գնահատվում է միջին ծանրության: