Ազատազրկված անձանց հետ առանձնազրույցները թույլ են տվել սննդից գոհունակություն արձանագրել

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբից հայտնում են․

«2020 թվականի վերջին Խմբի կողմից կատարված այցերը և ազատազրկված անձանց հետ առանձնազրույցները թույլ են տվել արձանագրելու դրական գնահատական և հիմնականում սննդից գոհունակություն:

🎋Նույն իրավիճակը շարունակվել է նաև 2021 թվականի առաջին կիսամյակում:

📄Ճաշացանկը փոխվում է յուրաքանչյուր շաբաթ՝ ապահովելու համար սննդի զանազանությունը՝ պահպանելով նաև սննդակարգի որակը, կալորիականությունը և այլ օգտակար հատկությունները:

Ավելի մանրամասն՝ կից հղումով👇👇
http://pmg.am/hy/library/annual-reports/2020»։