ՀԺՄ 13-րդ համագումարի կազմակերպումն ու անցկացումը, ինչպեսև նախորդինը, լեգիտիմ չի եղել․ Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իմ վերջին հարցազրույցը (հղումը՝ առաջին մեկնաբանության մեջ) կարդալուց հետո «Սևան» թերթի խմբագիր Պապ Հայրապետյանն ինձ հաղորդագրություն ուղարկեց, որում իր և մի շարք այլ մարզային լրատվամիջոցների ղեկավարների անունից իր վրդովմունքն արտահայտեց առ այն, որ իրենց չեն տեղեկացրել Հայաստանի ժուռնալիստների միության համագումար կազմակերպելու և դրան մասնակցելու հնարավորության մասին։

Մինչդեռ, բոլոր մարզերում կան ՀԺՄ անդամներ, որոնք ժամանակին ընտրում էին իրենց պատվիրակներին՝ համագումարներին մասնակցելու համար։ Այժմ միության անգործության պատճառով նրանք իրենց անտեսված են զգում, քանի որ վերջին համագումարում ոչ միայն պատվիրակ ընտրելու հնարավորություն չեն ունեցել, այլև առհասարակ չեն տեղեկացվել այդ համագումարի կազմակերպման և դրան մասնակցելու պայմանների մասին։

Պապ Հայրապետյանն իր դժգոհությունն արտահայտել է նաև այլ մարզերի գործընկերների, մասնավորապես՝ Խիկար Գեղամյանի («Կոտայք» թերթի խմբագիր, Կոտայք), Անահիտ Նահապետյանի («Տուֆաշխարհի առօրյա» թերթի խմբագիր, Արթիկ), Արևհատ Ամիրյանի («Որոտան» թերթի խմբագիր, Սիսիան), Համլետ Խաչատրյանի («Թալին աշխարհ» թերթի խմբագիր, Թալին), Նելլի Բեգլարյանի («Արարատ» թերթի խմբագիր, Արարատ), Վարդևան Գրիգորյանի («Արագած աշխարհ» թերթի խմբագիր, Արագած) և այլոց անունից, որոնք նույնպես տեղյակ չեն եղել գործընթացից։

Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀԺՄ 13-րդ համագումարի կազմակերպումն ու անցկացումը, ինչպեսև նախորդինը, լեգիտիմ չի եղել։

Չի բացառվում, որ ՀԺՄ-ից արձագանքեն, թե այդ բոլոր լրագրողները տարիներ շարունակ չեն մուծել անդամավճարները, սակայն մարզերի մեր գործընկերները նախապես հակադարձում են՝ ի՞նչ անդամավճար՝ չգործող, մեզ անտեսող կառույցին։Պապ Հայրապետյանի հաղորդագրության «սքրինշոթը»՝ ստորև»։

Возможно, это изображение (текст)
Возможно, это изображение (1 человек и текст)
Возможно, это изображение (текст)
Возможно, это изображение (текст)