«Ռոմա»-ն չհաղթեց «Ջենովա»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ջենովա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում երկու թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները և նույն ընթացքն ունեցավ նաև երկրորդ կեսը:

Վիճակագրությամբ գնդակին առավել շատ տիրում էին «Ռոմա»-ի ֆուտբոլիստները: «Ջենովա»-ն էլ գործում էր 10 ֆուտբոլիստով: Հանդիպման վերջնամասում էլ կարմիր քարտ ստացավ «Ռոմա»-ից Ձանիոլոն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «գայլերը» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 6-րդն են և ունի 39 միավոր: Առաջատարը 53 միավորով «Ինտեր»-ն է: