Տարեվերջին պետության և անօթևան անձանց կացարան տրամադրող հիմնադրամներից մեկի միջև պայմանագիրն ավարտվեց.ՀՀ կառավարություն

Տարեվերջին պետության և անօթևան անձանց կացարան տրամադրող հիմնադրամներից մեկի միջև պայմանագիրն ավարտվեց. քանի որ տվյալ կառույցը գործում էր էական խախտումներով, նոր մրցույթի մասնակցելու հնարավորություն չստացավ։

Այս ամենի հետևանքով առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիր արդեն լուծվել է, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նրանց տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատի տարածքում։ Դրան կից առանձին մասնաշենքը հիմա վերանորոգում են, որ դժվարին իրավիճակում հայտնված մարդիկ առավել բարվոք պայմաններում ապրեն։