Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները որևէ կապ չունեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին Հայաստանի վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան, Բելառուսի նախագահի հայտարարությանն արձագանքել է հետևյալ կերպ.

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»: