Նովոռոսիյսկ սևծովյան նավահանգստում Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են մորմոնների եկեղեցու երկու անդամի: Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»՝ հղում անելով ՏԱՍՍ-ին։
«ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը երեկ հաղորդել է, որ քաղաքի դատարանը երկու ամերիկացիների, որոնց անունները չեն հաղորդվում, մեղավոր է ճանաչել Ռուսաստանի ներգաղթի օրենքները խախտելու մեջ»,-տեղեկացնում է աղբյուրը:
Լուսանկարում՝ ԱՄՆ – Մորմոնների տաճարը Սոլթ Լեյք Սիթիում, Յութա նահանգ, արխիվ։



















