Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

Փետրվարի 11-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

Հրամանատարությունը ստուգել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։