Գյումրու ԲԿ-ում վերաբացվել է կորոնավիրուսային հիվանդությունների բաժանմունքը

Գյումրու բժշկական կենտրոնում այսօր վերաբացվել է կորոնավիրուսային հիվանդությունների բաժանմունքը` պայմանավորված հիվանդների թվի աճով։

«Այս գրառման նպատակը Ձեզ զգոնացնելն է։

Պահպանեք հակահամաճարակային կանոնները. կրեք դիմակ, պահպանեք հեռավորություն, ախտահանեք ձեռքերը և ամենօրյա օգտագործման առարկաները, պատվաստվեք կորոնավիրուսի դեմ, եղեք առողջ»,- ասված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ։