Ծրագրով 1500 գլուխ տոհմային կենդանի է ձեռք բերվել, մոտ 20%-ը տեղում բուծված են․ Կառավարություն․ տեսանյութ

2019թ. մեկնարկած տավարաբուծության զարգացման ծրագրով արդեն 1500 գլուխ տոհմային կենդանի է ձեռք բերվել, մոտ 20%-ը՝ տեղում բուծված են։

Այդ մասին հայտնում են Կառավարությունից։

Այժմ ծրագրի պայմանները բարելավվել են. ՀՀ-ում բուծված տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու դեպքում տնտեսավարողներին վարկը կտրամադրվի 2%, իսկ ներկրված տոհմայիններ ձեռք բերելու դեպքում՝ 3% տոկոսադրույքով։