Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները առաջարկել են կազմակերպել ՌԴ-ի հետ բանակցությունները. Զելինսկի

Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը առաջարկել են կազմակերպել բանակցություններ Ռուսաստանի հետ: Այդ մասին քիչ առաջ իր ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին:

«Այդ նախաձեռնությունը կարելի է ողջունել», -հավելել է Զելինսկին, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները:

Բացի այդ, ըստ աղբյուրի, Ուկրաինայի նախագահը նաև փոխանցել է, որ Ադրբեջանի նախագահը խոստացել է աջակցել նավթամթերքով: