«Սումգայիթ 1988» խորագրով բացառիկ ցուցահանդես է բացվելու հանրահայտ exhibbit.com հարթակում

Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ փետրվարի 28-ին հանրահայտ exhibbit.com հարթակում բացվելու է երկլեզու (հունարեն եւ անգլերեն) «Սումգայիթ 1988» խորագրով բացառիկ վիրտուալ ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերին։

Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «Վիրտուալ ցուցահանդեսի էլեկտրոնային հղումը և բովանդակության այլ մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ»,- ասված է գրառման մեջ։