Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 17։00-ի դրությամբ

❌«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

❌Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

🌨❄️Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

✅Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

‼️Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: