Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն

Մարտի 31-ից ապրիլի 1-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Զբիգնև Ռաուի հանդիպումները ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի հետ: