Գորիսի և Կապանի և Արցախի գազամատակարարումը դադարեցվել է. «Գազպրոմ Արմենիա»

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:Վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։[Գազպրոմ Արմենիա]